Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Տասնհինգ օր ժամանակ ունի` դիմումը հետ վերցնելու»

«Տասնհինգ օր ժամանակ ունի` դիմումը հետ վերցնելու»
11.09.2012 | 03:26

Օրերս քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեկնել էր Մոսկվա: Ըստ լավատեղյակների` իր ճակատագրին առնչվող «որոշ» հարցեր ճշտելու: Այնտեղից նա վերադարձել էր դրական էմոցիաներով: Սակայն վերջինիս շատ մեծ հիասթափություն է սպասել Հայաստանում: Վերադառնալով` նա իմացել է, որ Ռուբեն Հայրապետյանը հետ է վերցնում իր դիմումը, և ինքը չի կարող պատգամավորության թեկնածու առաջադրվել նրա ընտրատարածքում:
Այնուհանդերձ, երեկ, ինչպես իր հարցազրույցում խոստացել էր Ռուբեն Հայրապետյանը, նա չօգտվեց ելույթ ունենալու իր իրավունքից և հետ չվերցրեց մանդատը վայր դնելու դիմումը: Հարցին` ինչո՞ւ, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե իր տեղեկություններով` Հայրապետյանը Հայաստանում չէ, և այսօրվա ֆուտբոլային խաղի պատճառով, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գտնվում է Սոֆիայում. «Ինքը տասնհինգ օր ժամանակ ունի` դիմումը հետ վերցնելու»:
Իսկ «Համամի՞տ եք հարցազրույցում արտահայտած նրա տեսակետներին» հարցին Շարմազանովն ասաց, որ այդ հարցազրույցն ինքը չի մեկնաբանում, «Իսկ Ռուբեն Հայրապետյանն իրենց լավ ընկերն է»:
Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիայից երեկ մեր թերթին ասացին, որ Հայրապետյանն այս պահին Հայաստանում է, և հայտնի չէ` նա այսօր արդեն կմեկնի՞ Սոֆիա, թե՞ ոչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ